Հայաստանի այլանդակ իրականությունում թուրքական...

Պատմությունը չի ճանաչում հավերժ իշխանազավթների, ղեկավարների։ Իհարկե, այս ամենը մի օր վերջանալու է, բայց այդ մի օր ավարտվելու երբ գալը, ավարտվելու բովանդակությունը ամբողջությամբ մեզ վրա է՝ որպես պատասխանատվություն․ այսօր «Խոսքից գործ․ ի՞նչ է սպասվում և ի՞նչ անել առաջիկայում» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Համակարծիք լինելով պատգամավորի հետ՝ քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ մենք հիմա ընդունում ենք, որ մեր ռեսուրսները բավարար չեն։ Բայց մյուս կողմից էլ, իրականում, բավական ռեսուրսներ կան։

«Հայաստանի իրականությունը շատ այլանդակ ու այլասերված իրականություն է, որտեղ թուրքական գործոնը զրո է։ Իրենք ոչինչ չեն արել, մենք ենք արել։ Սա հայի ստեղծած իրականություն է։ Ո՛չ Ալիևն է մեղավոր, ոչ էլ իր զորքը, որ մենք ունենք կոնֆորմիստներ, հլու հնազանդ զանգվածներ, մարդիկ, որոնք մեկ պաշտոնի, պայմանագրի դեպքում մոռանում են ամեն ինչ»,-ասել է քաղաքագետը։