Հայաստանի արձագանքը ռուսական հեռուստատեսությունում լրագրողական հայտարարություններին տարակուսանք է առաջացնում, Երեւանին հայտնի է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելը՝ կապված «Вести недели» հաղորդաշարի թողարկման հետ։ ՀՀ ԱԳՆ-ում հայտնել են, որ հունվարի 12-ի հաղորդման մեջ հնչեցվել են արհեստականորեն գեներացվող նարատիվներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։