Հայաստանի ապագան կախված է հստակ նախագծից և գա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ապագան կախված է հստակ նախագծից և գաղափարախոսական դիրքորոշումից։ 

 Փաշինյանն այդ մասին ասել է այս մասին կառավարության հունիսի 12-ի նիստում՝ շեշտելով, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» կարգախոսի հիմքում գաղափարական հստակություն և գործնական կողմնորոշում կա, ինչը, նրա խոսքով, իրական Հայաստանի հայեցակարգի առանցքն է։  

Վարչապետն ընդգծեց, որ ապագան գաղափար չէ միայն, այլ նաև ծրագիր, ուղղություն և գործողություն։  

«Եթե ունես նախագիծ, կա ապագա, եթե չունես, չկա ապագա։ Երբ չգիտես՝ ինչ ես անելու, ուր ես գնում, վերև ես թռչելու, ներքև, առաջ թե հետ, դա նշանակում է՝ ապագա չկա։ Իսկ մենք այսօր հստակ կողմնորոշված ենք»,-ասաց Փաշինյանը։ 

Նա հավելեց, որ կառավարության որոշ ծրագրեր արդեն տեսանելի են, իսկ մյուսներն՝ ավելի խորքային կներկայացվեն ժամանակի ընթացքում։ Այդ ժամանակը, ըստ նրա, պետք է օգտագործել քաղաքական և ռացիոնալ ձևով։ 

Վարչապետը արհեստական բանականության ոլորտում Հայաստանում նախատեսվող խոշոր ներդրումը՝ Firebird և NVIDIA ընկերությունների համագործակցությամբ, համարեց ապագայի ուղղությամբ իրականացվող գործնական քայլի վառ օրինակ։ «Արհեստական բանականությունը ապագան է, և եթե այսօր Հայաստանում նման մասշտաբի ներդրում է իրականացվում, դա խոսում է ոչ միայն տեխնոլոգիական վստահության, այլև անվտանգության մասին։ Ոչ ոք մեծ ներդրում չի անում այն երկրում, որի ապագան կասկածի տակ է»,-հավելեց նա։