Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է ՌԴ՝ ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի անհամատեղելիության մասին։
«Որովհետեւ դրանք երկու տարբեր ազատ առեւտրի գոտիներ են, տուրքերից եւ սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է նա։