Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի Ազգային...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։

«Մեր ջերմ շնորհավորանքները և բարգավաճման ու շարունակական հաջողությունների մաղթանքները Կատարի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության հետագա զարգացում»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։ 

Ավելի վաղ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։