Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպումն ընթացել է դռնփակ:
Արչիլ Թալակվաձեի և Զոհրաբ Մնացականյանի միջև անցկացված հանդիպմանը քննարկել են երկրների միջև հարաբերությունները և զրուցել ապագա ծրագրերի մասին:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկիի հայտարարությամբ` Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների միջև հանդիպումները շատ կարևոր են:
Նրա խոսքերով՝ երկրների միջև ամենակարևոր հարցերից են միջխորհրդարանական հարաբերությունները: Պատգամավորն ասում է, որ հարցերը պետք է նախապես քննարկեն, որպեսզի Երևանում կայանա խորհրդարանի նախագահի հանդիպումը:



