Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարած...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը վստահ է, որ  մենք մեր տարածքները չենք զիջելու, գնալու ենք սահմանազատման․«ՀՀ 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու»,-ասաց նախարարը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված: Վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը հատկապես ռազմական բնագավառում: Բավականին սերտ համագործակցում ենք մասնավոր արտադրողների հետ, ինքս եղել եմ մի քանի արտադրողների մոտ։ Մի քանի ընկերություններ կան, որոնք ԱԹՍ-ների արտադրության գործնական փուլ են մտել, արդյունքներ արդեն կան: 8 ընկերություններ իրենց միջոցներով են նախաձեռնել նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական, փորձարկման: Մեր կողմից միանշանակ աջակցություն կա: Իմ տեղեկություններով՝ ՊՆ-ն պատրաստ է այսօր իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արտադրանքը, եթե դրանք կարող են մատակարարվել»,-ասաց նախարարը՝ խոսելով իր ղեկավարած կառույցի գործունեությունից։