Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։
Խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանը հայտնել է, որ աշխատանքների ընթացքում հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ՝ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:



