Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբի...

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: