
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի խորհրդարանական աշխատանքներին մասնակցության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց, որ մանրամասները խմբակցությունը կներկայացնի նոյեմբերի 15-ին։
Ավելի վաղ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը գնալու է խորհրդարան և շարունակելու է աշխատանքը։
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 15-ից: