«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի...

Ազգային ժողովի արտահրեթ նիստում  քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

«Հայաստան» խմբակցության  քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի, քանի որ օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է: