Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկում է այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության հետ հարցուպատասխանից հետո գերիների հարցով լսում անցկացնել ԱԺ-ում:
«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, այսօր էլ Ազգային ժողովի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարակում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ԱԱԾ տնօրենին, նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, թե սա կարևոր է նաև, որովհետև բազմաթիվ հարցեր, որոնք հնչեցնում են գերիների հարազատները, շատ իրական հնարավորություն է, որ այստեղ այդ հարցերին պատասխաններ տրվեն:



