«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵՄ դես...

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը և Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպման ընթացքում «Հայաստան»  խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող անձանց հարցի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ: