«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակ...

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններունմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը: Ժամանլ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

Ամբողջական Շամշյան․քոմ լրատվականում