
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն զրկեց անձեռնմխելիությունից, այդ կերպ հնարավորություն տվեց քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ:
Նշենք, որ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ թույլ տալ պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից և տանել կալանքի:
Միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Սարգսյանը ելույթ էր ունեցել, նշել, որ արդեն կալանավորման ու անձեռնմխելիությունից զրկելու հրամանաը կա, և որ ավելի լավ է ինքը ժամանակ չկորցնի ԱԺ-ում գնա 4 անչափահաս երեխաների մոտ և տիկնոջ հետ այցելի եկեղեցի՝ մոմ վառելու, հետո ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե:
Այժմ գլխավար դատախազը Աննա Վարդապետյանը ներկայացնում է նրան կալանքի տանելու մջինորդությունը: