Հայաստան է ժամանել բիլիարդի բազմակի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Իոսիֆ Աբրամովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Գագիկ Ծառուկյանը:
«Այս օրերին, երբ մեր ժողովրդին առավել քան երբևէ անհրաժեշտ է հաղթանակների զգացումը, աշխարհահռչակ մարզիկը հայտարարեց, որ իր հետագա մարզական կարիերան պատրաստվում է շարունակել՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո»,- նշել է նա:



