«Հայաստան» դաշինք՝ 45 տոկոս, ՔՊ՝ 21 տոկոս․ ռո...

Hraparak.am-ը գրում է

Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Ինչպես եւ խոստացել էի, հրապարակում եմ ռուսական շահագրգիռ ծառայությունների հետազոտության արդյունքներն առ այն, թե ինչ պետք է սպասել Հայաստանում՝ հունիսի 21-ի առավոտյան։

Եվ այսպես․ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան դաշինք» - 45 տոկոս

Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» - 21 տոկոս

Սերժ Սարգսյանի դաշինք – 11 տոկոս

Ծառուկյանի կուսակցություն – 9 տոկոս

Ընտրությունների մասնակցությունը՝ 60 տոկոս։

Կա մեծ հավանականություն, որ Քոչարյանի դաշինքը առանց կոալիցիայի կձեւավորի կառավարություն»։