Եթե ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվի կնքել խաղաղության պայմանագիր, դա կկայունացնի տարածաշրջանը. դրանից կշահենք նաև մենք՝ Եվրոպայում: Այս մասին իր ինստագրամյան էջքում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը և տեսանյութ հրապարակել:
«Երևանում զգացվում է, թե որքան մեծ ու համարձակ քայլ է կատարել Հայաստանի կառավարությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Հարավային Կովկասի այս երկիրն ապրում է ժողովրդավարությամբ և այժմ հնարավորություն ունի հետևում թողնել տասնամյակների հակամարտությունները։ Գերմանիան ցանկանում է աջակցել այս հարցում, այդ իսկ պատճառով ես տեղում էի։ Եթե ՀՀ-ին և Ադրբեջանին հաջողվի կնքել խաղաղության պայմանագիր, դա կկայունացնի տարածաշրջանը։ Դրանից կշահենք նաև մենք՝ Եվրոպայում, օրինակ՝ դեպի Ասիա և Ասիայից ավելի պարզեցված մատակարարման շղթաների միջոցով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցում խոսք գնաց նաև մեր երկու երկրների ուղիղ հարաբերությունների մասին։ Գերմանիայի և Հայաստանի Ռազմավարական օրակարգով մենք ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը տնտեսության և մշակույթի ոլորտներում, և արդեն իսկ անում ենք դա։
Լայպցիգի և Երևանի միջև նոր քույր-քաղաքների գործընկերությունը նույնպես վկայում է Գերմանիայի և Հայաստանի ժողովուրդների միջև վաղուց ձևավորված սերտ կապի մասին։ Մենք կառուցում ենք դրա հիման վրա։ Հաջորդ տարի մենք կնշենք մեր դիվանագիտական հարաբերությունների 35-ամյակը և կխորացնենք մեր համագործակցությունը։
Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, երբ խոսքը վերաբերում է նրա ինքնիշխանությունը պաշտպանելուն և իր գործընկերներին՝ օրինակ ԵՄ-ին, ինքնուրույն ընտրելուն։ Մենք կշարունակենք միասին քննարկել նաև էներգետիկ անվտանգության հարցերը, հատկապես՝ առաջիկա ձմռանն ընդառաջ»,- գրել է ԱԳ նախարարը:



