«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» ստորագրեցին...

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է «ՀայաՔվե»-ն:

«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,-ասված է հայտարարության մեջ: