«Հայաքվե»-ին միացել են 58 հազարից ավելի քաղաք...

«Հայաքվե»-ին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց նախաձեռնության համակարգող              Ավետիք Չալաբյանը:

««Հայաքվե»-ն ստորագրահավաքով ոչ միայն չի ավարտվում, այլեւ թեւակոխում է շատ ավելի վճռական, ինչ-որ իմաստով լարված փուլ: Նախ մենք հիմա երկու շաբաթանոց դադար ենք վերցնելու, որպեսզի ստացված արդյունքները ամփոփոենք, թվայնացնենք եւ ներկայացնենք ԿԸՀ: Արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց հետո մենք կվերսկսենք քարոզարշավը, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք Արցախը պահելու, որ վստահություն լինի»,- ասաց նա:

Չալաբյանը նշեց, որ շատ կարեւոր է լինելու իշխող խմբակցության հետ աշխատանքը, քանի որ նրանց պատճառով է այսօր Արցախը հասել ցեղասպանության շեմին եւ «Հայաքվե»-ն այս առումով նրանց համար կարող է փրկօղակ լինել: