
«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»: Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից՝ մեջբերելով գործարար Սամվել Կարապետյանի խոսքը։