Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, հաղորդել է Anadolu-ն։
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մաքսային և սահմանային ընթացակարգերի համար նոր շենքերի շինարարությունը լիարժեք ընթացքի մեջ է։ Անցակետում տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ՝ Հայաստանից զբոսաշրջիկներ գրավելու համար՝ Իգդիր և հարակից շրջաններ։



