Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են ա...

Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների՝ չնայած թուրքական կողմի հայտարարություններին, որ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Հուլիսի 26-ին, Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Այն, որ այդ երկու երկրները իրենց քայլերը կարող են համաձայնեցնել, մեզ շոկի չպետք է ենթարկի։ Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ։ Այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամուլի հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,-  հայտարարել է Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի պետք է ջանք գործադրել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև հուլիսի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններնիրականություն դառնան: