Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը և եղբայրությունը բազմադարյա պատմություն ունի և խարսխված է փոխադարձ համակրանքի, հարգանքի վրա, խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ծառուղու հիմնումը շատ խորհրդանշական բնույթ է կրում՝ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ներկայացնելով որպես արմատից դեպի ծլարձակված ճյուղեր ձգվող ամբողջականություն։
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նկատեց՝ ինքը ուրախ է՝ մասնակցելու հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման հանդիսավոր արարողությանը։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը համատեղ ուժերով կեչի տնկեցին, այնուհետ ջրեցին տնկին։
Լրագրողների հարցին՝ ում մտահղացումն էր ԱԺ-ի բակում հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնել, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց՝ հայ խորհրդարանականների, ինչի համար ինքը շատ շնորհակալ է:



