Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին տեսանյութին, մասնավորապես գրել է.
«Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։
Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանում պետք է կայունություն հաստատվի»:



