Հայ-իրանական սահմանին քաղաքացիների հոսքերի ավ...

Հայաստան–Իրան պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

«Հայ–իրանական սահմանին քաղաքացիների հոսքերի ավելացում այս պահին չի նկատվում»,- տեղեկացրել են ՊԵԿ–ից:

Օրական միջին հաշվով հայ-իրանական սահմանը հատում է 250–300 մեքենա։