Նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ...

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։