ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած այցի արդյունքներով գրառում է արել Թվիթերի իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին իր ջերմ ընդունելության և սրտաբաց զրույցի համար։
Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ոգով մենք շարունակեցինք քննարկումները Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության նախագծերի շուրջ»,- գրել է Պապիկյանը։