Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
«Կարծում եմ, որ առկա լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը: Չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու փորձի ճանապարհը»,- ասել է Օ'Բրայենը:



