Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հայտարարությամբ.
«Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է հարգվի։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»:



