Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը...

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ: Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արևելյան և հարավ-արևելյան սահմանագոտում հարաբերական կայուն է: Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան ուղղությամբ՝ Կուտական և Կախակնի, Սոթքի հատվածներում, իսկ Վայոց Ձորում՝ Ջերմուկի հատվածներում: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները լինում են նպատակային, որով հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը, քանի որ մեծածավալ աշխատանքներ են նախաձեռնել՝ ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը: Հակառակորդի կողմից լինում է նաև եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ անկանոն կրակոցների արձակում»-,- ասաց Ասրյանը: