Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները...

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունը  կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Այս մասին գրառում է կատարվել ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում: Գրառման մեջ մասնավորապես ասված է, որ հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են եւ հարկավոր է անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու համար լարվածությունը: