
Հայ-Ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները.
Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Հոդված 1 և 6 - փոխադարձ ճանաչման հռչակում, բայց սահմանազատումը թողնված ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։
Հոդված 7 - արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի։
Հոդվածներ 8 և 9 - «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին:
Հոդված 15 - նախատեսում է միջազգային դատարաններից բոլոր հայցերի հետկանչ և ապագայում նոր գործեր չներկայացնելու պարտավորություն։ Հայաստանը զրկվում է իր իրավական պաշտպանությունից միջազգային հարթակներում։
Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- գրել է նա: