Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից մարդկային եղբայրության համար «Զայեդ» մրցանակի ընդունելը նշանակում է, որ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղությունը։ Այս մասին փետրվարի 11-ին կայացած կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Նրա կարծիքով, սա դրական միջավայր է ստեղծում Հայաստանի շուրջ։
«Էդ չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր հարցերը լուծված են։ Բայց կոնֆլիկտը ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման նախադրյալներ է ստեղծում։ Պետք է կարողանալ այդ նախադրյալները ճիշտ օգտագործել»,- նշել է Փաշինյանը։
Նա կրկնեց, որ խաղաղությունը «միշտ ունի խնամքի կարիք»։



