Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում...

Կան ապացույցներ, որ Ռուսաստանի առաջարկած տարբերակներն անընդունելի են։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալահերը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Բաքվի բանակցությունները։

«Բայց խաղաղության գործընթաց կա։ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրներին, որպեսզի նրանք կառուցողական ձեւով գտնեն երկու կողմերի համար ընդունելի լուծումներ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ առայժմ կա խաղաղության հաստատման գործընթաց, պետք է օգտվել դրանից։

«Անհրաժեշտ է աջակցել կողմերի միջեւ երկխոսությանը եւ ապահովել ամուր լուծում։ Կարող են հարցեր լինել այն մասին, թե որ հարթակն է ավելի արդյունավետ, բայց դա պետք է որոշեն կողմերը։ Բավական ակտիվ էր Արեւմուտքի մասնակցությունը, այդ թվում ԱՄՆ-ի կողմից»,- ավելացրել է դեսպանը։