Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը։ Հրաբխի խառնարանից արտանետվել է շուրջ 4 միլիոն մ³ լավա, իսկ լավայի շատրվանների բարձրությունը հասել է 150 մ-ի։ Նշվում է, որ ժայթքումը վտանգ չի ներկայացնում կղզիների բնակչության համար։ Կիլաուեան Հավայան կղզիների ամենամեծ և ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։



