Հավատում եմ, որ խաղաղություն կլինի, որովհետև...

Խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ, բայց ժողովուրդ ջան, էդ հարցերն ինձ չեն ուղղված լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

«Այդ հարցերն ինձ չի ուղղված, որովհետև ես պատասխանատու չեմ կոնկրետ այդ հարցի համար, դրա համար կա ԱԳՆ: Կան բաներ, որ չի կարելի հրապարակային խոսել, որովհետև ձեր հարցերի հասցեատերը ես չեմ:

Միանշանակ հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: