Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են...

Հավաքների ժամանակ ոստիկանների կողմից եղել են ուժի գործադրման դեպքեր, որոնք համաչափ չեն եղել, ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում։

«Մի շարք դեպքեր, նույնիսկ չեն տեսանկարահանվել, այսինքն ես չունեմ դրա փաստը, բայց ունեմ մարդկանց կողմից  տրամադրված տեղեկատվություններ, որոնք փաստում են, որ գործադրված ուժը համաչափ չի եղել։ Իսկ հատուկ կիրառված միջոցների թեման պետք է առանձին քննարկվի, մանրամասն վերլուծել է պետք,  թե հատուկ միջոցների կիրառումն արդյոք եղել է համաչափության սկզբունքի պահպանմամբ,թե՝ ոչ»,- հավելել է նա:

Մանասյանի խոսքով՝ ցանկացած պետական մարմնի ներկայացուցիչ, որը հնարավոր է իրավախախտում է կատարել, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության, բայց կարևոր է նաև քաղաքացիների իրավաչափ վարքագիծը։