Ձերբակալվել է գործարար, բարեգործ Սամվել Կարապ...

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ ձերբակալվել է գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը: 

Նշվում է, որ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում նրա տանը։

Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ 

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը: