Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժ...

Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ  Մոսկվան   հասնի իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե   հակամարտությունը  սպասվածից շուտ կավարտվի։

«Ցանկացած պատերազմ այսպես, թե այնպես ավարտվում է խաղաղությամբ։ 

«Մեզ համար այլընտրանք գոյություն չունի՝ մեր նպատակներին այս  կամ այն ​​կերպ հասնելուց հետո միայն հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- Զելենսկու հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։

Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել, թե   հակամարտությունը շատ ավելի շուտ կավարտվի, քան շատերը կարծում են։ Իրավիճակի հանգուցալուծումը Զելենսկին համարում է «հաղթանակի ծրագիրը»՝ իր առաջարկած «խաղաղության բանաձևի» հիմքով։ Մոսկվան իր հերթին տարբեր  մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դա իրատեսական չի համարում։