Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հատկապես պատմամշակութային հուշարձանների առումով շատ ավելի խիստ մոտեցում և վերաբերմունք ունենք։ «Հայաստանի ազգային պատկերասրահի կամարի տակ նման կրպակ է եղել, որը սակայն, քանդվեց։ Բոլորիս աչքի փուշն էր տարիներ շարունակ։
ԿԳՄՍ նախարարության հետ այս հարցում աշխատում ենք ինտենսիվ և համակարգված։ Համարում ենք, որ պատմամշակութային հուշարձաններին կից, դրանց գլխին կառույց սարքելը, պատշգամբներ առաջ տալը, որ, միգուցե, ինչ-որ իրավական ճանապարհներով կարող են հիմնավորվել, թե սեփականատերերն իրենք են, իրավունքներ ունեն և այլն, պետք է ասել՝ չունես իրավունք։ Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ոչ մի իրավունք չունեն այդ շենքերի նկատմամբ, մենք էլ քանդելու են»-, ավագանու նիստին ասել է նա։



