Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների ղ...

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե`  ք. Երևան, Կառավարական տուն N 2/:

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ: