ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց ճշտել, թե արդյոք կան ծրագրեր, կազմակերպություններ, ինչպես նաև հաշվարկներ կապված ՀՀ-ում այն շենքերի հետ, որոնք կառուցվել են Խորհրդային Միության ժամանակ և որոնց օգտագործման ժամկետը լրանում են՝ հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվ գոտում լինելը։
Նա Կառավրությանը հարց հնչեցրեց, թե պատրաստվում են արդյոք նման հաշվարկ անել և այնպիսի կառույց ստեղծել, որը կզբաղվի հին շենքները նորերով փոխարինելով։
Հարցին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը նշեց, որ սա բավականին կարևոր հարց է, ոչ միայն վերջին իրադարձությների հետ կապված, քանի որ տարածարջանը նման վտանգով լի է։ «Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում է, որ կառուցած շենք, շինությունների հզորությունը և հետագա ուսումնասիրությունները որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել որ հիմնական ուժգնությունը մեր տարածքում առավելագույնը 7 բալ կարող է լինել, սակայն Սպիտակի դեպքերը ցույց տվեցին որ ավելի մեծ ուժգնության երկրաշարժեր կարող են լինել։ Ստացվում է մեր շենքները այդ ստանդարտների հետ որոշակորեն անհամապատասխանությունը ունեն, ինչպես նաև խնդիր է տարիքը, մաշվածությունը»,- նշել է Սանոսյանը՝ հավելոլով, որ այդ ուղղությամբ իրավական փոփոխություններ կան։
Սուքիասյանը հավելեց․ «Շենքերը Խորհրդային Միության ժամանակ են կառուցվել և պետք է որոշակի ժամանակ տրվի դրանքնորերով փոխարինելուԿա՞ այդպիսի ծրագիր։ Շենքեր կան, որոնք որ 50 տարի գոյություն ունեն, նրանց ժամկետը մոտենում է իր սպառմանը, դրանց փոխարիմնման ի՞նչ ծրագրեր ու գործիքներ ունենք»։
Սանոսյանը պատասխանեց, որ այժմ խոշոր ծրագրեր կան, Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին իրականացնել ծրագիր, որով վթարային շենքերը կքանդեն և նորը կկառուցեն, որտեղ առաջնային բնակարան կհատկացնեն նախկին շենքներում պարող հայրենակիցներին
«Այսպեսի ծրագրեր Երևանում բավականին մեծ քննարկման շրջանակներում են, Առավել ակտիվ է Աջափյակի ծրագիրը»,- եզրափակեց Սանոսյանը։



