Հասարակությունը առերեսվեց սպասված իրականությա...

Երեկ համացանցում հայտնված Սուրեն Պապիկյան-Դիանա Գասպարյան «սկանդալային» որակված ձայնագրությունն իրականում այնքան էլ սկանդալային չէր։ Նույնիսկ չափազանց մեծ բացահայտումներ էլ չէր արվում այդ ձայնագրությամբ։ Ընդամենը, եթե ավելի իրատեսականորեն մոտենանք հարցին, հասարակությունը եւ հատկապես հասարակության այն հատվածը, որը դեռ շարունակում է ինչ որ կերպ համակրել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, առերեսվեց այն միջավայրի, այն մթնոլորտի հետ, որն այսօր առկա է իշխող թիմի ներսում։ Իսկ ավելի կոնկրետ, ձայնագրությունը ցույց տվեց հետեւյալը․

• Նաեւ Փաշինյանի թիմակիցներն են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն ներկա է հոգեկան անհավասարակշռություն • Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պոռթկումները, հոգեկան անհավասարակշիռ վիճակը արդեն դառնում է անտանելի հենց իր թիմակիցների համար

• Փաշինյանի թիմակիցները հասկանում են, որ ներկայիս իրավիճակը երկար շարունակվել չի կարող եւ արդեն իրենց են բարձրաձայն խոսում այն մասին, որ պետք է գտնել նրան փոխարինող։

Ընդ որում, դա պայմանավորված է եւ այն հանգամանքով, որ նման ընթացքի շարունակումը կարող է բոլորին կրախի առաջ կանգնեցնել, այլ նաեւ, այն բանի պատճառով, որ նույնիսկ նիկոլականները հասկանում են, որ նման ընթացքի շարունակումը երկիրն է կործանելու եւ օրակարգում հայկական պետականության լինել-չլինելու հարցն է։

Այլ կերպ ասած՝ Հայաստանի գործող իշխանության կուլիսներում արդեն առկա է ամբողջական բարոյալքում եւ նաեւ արդեն, ինչու-ոչ՝ խուճապային տրամադրություններ։ Իհարկե, ինչպես ասում են, Սուրեն Պապիկյանը կարողանում է դեռ «հրշեջի» իր դերը խաղալ, սակայն օր ըստ օրե իրավիճակը ավելի կատաստրոֆիկ է դառնում եւ գուցե նաեւ Պապիկյանն էլ է հասկանում, որ գալու է մի օր, երբ հենց գործող իշխանական թիմն է պահանջելու, որ իրենց շարքերի «ինքնամաքրումը» սկսվի հենց Նիկոլ Փաշինյանից, քանի որ իրականությունը, որը հասունանում է ավելի ու ավելի՝ Փաշինյանի ամեն մի նոր հիստերիկ պոռթկման հետ, հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների համար էլ է սկսում «բեռ» դառնալ։