Հասանովը սպառնո՞ւմ է ՌԴ խաղաղապահ ուժերին

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազմին. հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերլուծել է «Հայաստանի զինված ուժերի կողմից սադրանքների» արդյունքում սահմանին ստեղծված իրավիճակը և համապատասխան հանձնարարականներ տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին:

Հասանովը նաև կարգադրել է համարժեք պատասխան տալ «պետական սահմանին եւ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում սադրանքներին»: