Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանո...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարը։

Հասանովը գոհունակություն է հայտնել, որ ադրբեջանաիսրայելական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Իսրայելցի պաշտոնյան էլ ընդգծել է՝ նման այցերը և հանդիպումները կարևոր են առկա շփումների ընդլայնման տեսանկյունից։