Հարվարդի համալսարանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանների վարկանիշում, որը կազմվել է Քոլեջների և համալսարանների բիզնեսի պատասխանատուների ազգային ասոցիացիայի և Commonfund ինստիտուտի կողմից:
Ինչպես նշում է Forbes ամսագիրը, որը տրամադրում է այս վարկանիշը, Հարվարդի հիմնադրամի չափը կազմել է գրեթե 49,5 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Տեխասի համալսարանն է՝ գրեթե 45 միլիարդ դոլարով: Ընդ որում, նշվում է, որ Հարվարդը ունի մոտավորապես 10 անգամ ավելի քիչ ուսանող ունի, քան Տեխասի համալսարանը:
Ամենահարուստ կրթական հաստատությունների հնգյակում են նաև Յեյլի (40,7 միլիարդ դոլար), Սթենֆորդի (36,5 միլիարդ դոլար) և Փրինսթոնի (34,1 միլիարդ դոլար) համալսարանները:
Այս վարկանիշը կազմվում է ամեն տարի՝ սկսած 1974 թվականից, նշում է ամսագիրը։ Ընդհանուր առմամբ, վարկանիշը ներկայացնում է ԱՄՆ 688 քոլեջ և համալսարան:



