Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն ձերբակալելու որոշում է կայացվել
«Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա որդին՝ Համիկ Ներսիսյանը խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչությանը։
Քննչական մարմինը նույն օրը որոշում է կայացրել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին ձերբակալելու մասին՝ նրանց մեղադրելով խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։Սակայն միջադեպից առկա տեսանյութերը ապացուցում են, որ որևէ կոնֆլիկտ չի եղել․ ակնհայտ երևում է, որ կողմերը պարզապես զրուցել են և խաղաղ բաժանվել։
Դեպքը տեղի է ունեցել Ներսիսյանների տան դիմաց: Այսինքն՝ հիշյալ անձը առնվազն սեփական նախաձեռնությամբ գնացել է Ներսիսյանների տան մոտ:
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի հարազատներն ինքնակամ ներկայացել են քննչական բաժին:
Հարություն Մկրտչյան, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր այն ամենի մասին, ինչ գրել եք՝ փոխանցեք՝ սիրով կհրապարակեմ:



