Հայաստանում հարկեր-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը 2026 թվականին նախատեսվում է բարելավել է 0.4 տոկոսային կետով՝ հասցնելով 24.9 տոկոսի:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այս տարվա արդյունքներով սպասում ենք 24.5 տոկոս և 0.4 տոկոսային կետով բարելավում կունենանք 2026 թվականին, այնուհետև 2027 թվականին կհասցնենք 25.1 տոկոսի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:



