
«Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Գարեգին Բ-ն պետք է հրաժարական տա, քանի որ ըստ վարչապետի տեղեկությունների վեհափառը խախտել է կուսակրոնության կանոնը և ունի զավակ» հարցին քաղաքացիները գնահատել են հետևյալ կերպ․
- Չեմ ընդունում վարչապետի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին – 35,4 %
- Սա քաղաքական քայլ է՝ ուղղված եկեղեցու հեղինակության նվազեցմանը – 24,3 %
- Հնարավոր է, բայց դա պետք է քննարկվի եկեղեցու ներսում – 18,6 %
- Լիովին համակարծիք եմ, եթե փաստերը ճիշտ են, պետք է հրաժարական տա – 14,7 %
- այլ – 1,1 %
- Դժվարանում եմ պատասխանել – 5,9 %
Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հունիսի 23-25-ը, ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 1000 քաղաքացիների շրջանում։ Ընտրանքային սխալը գնահատվում է 3 տոկոս։
Հարցման տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: